Ալեն Սիմոնյանը նոր Սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր Սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Այս փոփոխության արդյունքում պաշտոնից կզրկվի նաև Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում հանկարծակի նշանակված Ալեն Սիմոնյանը, որն, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այժմ նոր պաշտոնի որոնումների մեջ է։
Նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները, թեև դեռ շարունակվում են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների մշակած տարբերակով արդեն իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը չի նախատեսվելու։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում պետական կառավարման համակարգից դուրս կմնա նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի ինստիտուտը։
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա տարբեր հանդիպումների և զրույցների ընթացքում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2028 թվականին նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրություններին։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել իր ունեցած տեղեկությունը պաշտոնապես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակից՝ հետաքրքրվելով՝ արդյոք նոր սահմանադրությամբ իսկապես նախատեսվում է վերացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաստատեց, որ նոր սահմանադրությամբ ԱԽ քարտուղարի պաշտոն նախատեսված չէ։
Հիմա հարց է առաջանում. Ալեն Սիմոնյանն ինչ սրտով պետք է «այո» քարոզի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է