«Օրենքով գողերին» «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին, եւ միջնորդություն է ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ։ Սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր միջնորդությունը՝ Ամարյանին ազատ արձակելով դատարանի դահլիճից եւ նրա նկատմամբ տնային կալանք կիրառելով։
Գործը ներկայումս քննվում է դատավոր Սաթենիկ Անդրեասյանի վարույթում։ Վերջինս առավել հայտնի է ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի քրեական գործով, որի շրջանակում նրան մեղավոր է ճանաչել։ Հատկանշական է, որ Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «օրենքով գող» Ամարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները. վերացրել է անգամ բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։
Հիշեցնենք, որ Ամարյանը ձերբակալվել էր «գողական» կարգավիճակը պահպանելու եւ այդ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով»:
Ավելին՝ այստեղ:


















































Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
ՔՊ-ն օրակարգ ունի, անկախ նրանից, թե դա իրենց օրակարգն է, թե` Ադրբեջանի. Դանիելյան
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են
ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. Hraparak
Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը․ Դանիել Իոաննիսյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է