Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը․ Դանիել Իոաննիսյան
Սպասվող ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների և պոտենցիալ թեկնածուների նկատմամաբ մարզերում կիրառվող ճնշումների մասին իր մտահոգությունն է այսօր իր Ֆեյսբուքյան էջում արտահայտել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը։
Ակնհայտ է, որ բազմաթիվ ՔՊ-ականներ ուզում են ընտրություններին մասնակցեն մրցակցության բացակայության պայմաններում... Եվ դրա համար չեն վարանում նաև վարչական լծակներ կիրառելուց։
Ընդորում, ձեզ չթվա, թե դա կիրառվում է միայն «հակապետական» ուժերի դեմ։ Դա արվում է բոլոր տեսակի ընդդիմադիրների նկատմամբ։
Մարզերում անպակաս տասովշիկների համար պետական-հակապետական չկա. ՀՀԿ-ից ելել, տեղավորվել են ՔՊ-ում ու անում են նույնը` առանց ընտրակաշառքի։
ՔՊ-ն էլ, ինչպես տեսնում եք, գրկաբաց ընդունում է տասովշիկներին, երբեմն, նույնիսկ, վերջիններիս դարձնռլով համայնքի ղեկավարի իր թեկնածու։
Մեծ հաշվով, կուսակցականին ԿԸՀ նախագահ դարձնելուց ու ԲՀԿ-ից մանդատները գողանալուց հետո այս ամենը զարմացնող չի։ Զարմացնողն այն է, որ այս ամենով հանդերձ ՔՊ-ում կան նաև ժողովրդավարության իրական գաղափարակիցներ։
Հ.Գ. Երևի պիտի շնորհակալ լինենք, որ ՔՊ-ն ընտրակաշառք չի բաժանում»,- գրառել է նա։


















































Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններին
Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը. Վարդևանյան
Մենք շատ ենք ցանկանում վերականգնել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ.Կոս
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել