Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան Ո՞վ կշահի և ո՞վ կկորցնի «փոքրերից» դեռ ոչինչ պարզ չէ…Մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել… . Քոչարյան Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս. «Գեղարդ» Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը։ Ովքե՞ր են գործերը քննող դատավորները Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարան Դոնալդ, մենք գործ ունենք ավարտելու. Նեթանյահու Ամերիկյան զորքերերի և բազաների ներկայությունը խաթարում են երկրի անվտանգությունը. Աբբաս Արաղչին Հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դին' Աղվերանի անտառում ծառից կախված Քրեակատարողական ծառայությունը 107 տարեկան է. Գալյան ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց հրապարակվել է դատավճիռը Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը․ Դանիել Իոաննիսյան Կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել
Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս ՀովհաննիսյանՈ՞վ կշահի և ո՞վ կկորցնի «փոքրերից» դեռ ոչինչ պարզ չէ…Մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել… . ՔոչարյանԹուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս. «Գեղարդ»Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը։ Ովքե՞ր են գործերը քննող դատավորներըՊեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանԴոնալդ, մենք գործ ունենք ավարտելու. ՆեթանյահուԱմերիկյան զորքերերի և բազաների ներկայությունը խաթարում են երկրի անվտանգությունը. Աբբաս ԱրաղչինՀայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դին' Աղվերանի անտառում ծառից կախված Քրեակատարողական ծառայությունը 107 տարեկան է. ԳալյանԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց հրապարակվել է դատավճիռըԽիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը․ Դանիել ԻոաննիսյանԿարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճելՆիկոլ Փաշինյանի հետ բավականին լավ հարաբերություններ ենք ունեցել, միակ խնդիրը կապված էր Արցախի հետ. ԱռուշանյանՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել Կենսաթոշակառուների անկախիկ գնումների հետվճարի ծրագիրը կարող է երկարաձգվել մինչև 2029 թվականը Գուցե դուդուկի մի ելևէջով մեկին հայ պահես․ Մոսկվայում կայացել է «Հաբրբան» հայկական ազգային նվագարանների մրցութ-փառատոնը (լուսանկարներ)ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծեր քաղաքացու տանըՀարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրաՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը. «Տաշիր Կապիտալ»Ինչու՞ մերժվեց հոկտեմբերի 19-ի աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը․ Էդուարդ ՇարմազանովԿարևոր ռազմական մատակարարումները Միացյալ Նահանգներից ուշանում են․ ԶելենսկիElbit Systems-ը Եվրոպայում 235 միլիոն դոլարի հրթիռային պայմանագիր է կնքել. GlobesԺաննա Անդրեասյանը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներումԶելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Դոնալդ ԹրամփՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Hetq.amՇաքի ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վնասվածք ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու ենԻրավապահները բռնել են տղամարդուն՝ մինչև բնակարանային գnղության վերաբերյալ ստացված ահազանգը (տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքըԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը, հաղորդագրության մեջ վրիպակ է եղել․ CivilNetՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վաղարշապետի համայնքապետի, պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումըՎահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել«Ֆայրբրդ» ընկերության ԱԲ գործարանում վերամբարձ կռունկի դիտաշտարակից աշխատակիցը ընկել և մահшցել էԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի միանձնյա առաջատարԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. ՊեսկովHaydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգերՈր ասում եք` հայկական ծագման չի, ուրեմն գիտեք, թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինՄարսելում անկարգությունների պատճառով արգելվել են զանգվածային միջոցառումներըPolitico․ ԵՄ-ն մտնում է «քաղաքական փոթորկի» փուլՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՀաջորդ տարի ես SpaceX-ի իմ բաժնետոմսերից մեկական հատ կնվիրեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի. Իլոն ՄասկՍտեղծվում են հազարավոր աշխատատեղեր, հանքը մինչև 130 մլն դոլար հարկ կվճարի պետբյուջե, եթե ոսկին թանկանա՝ ավելի շատ. Պապոյանը՝ Ամուլսարի մասինՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՉինաստանը տեղեկություն չունի Ուկրաինայի hակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին. ՉԺՀ ԱԳՆՌուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևորԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են
Հայաստան

Գուցե դուդուկի մի ելևէջով մեկին հայ պահես․ Մոսկվայում կայացել է «Հաբրբան» հայկական ազգային նվագարանների մրցութ-փառատոնը (լուսանկարներ)

Մոսկվայում կայացել է «Հաբրբան» հայկական ազգային նվագարանների մրցութ-փառատոնը։ Նախագծի հեղինակը «Հայորդիք» երգ ու պարի համույթի գեղարվեստական եղեկավար, «Հայորդիք» մշակութային կենտրոնի ղեկավար Անահիտ Սարգսյանն է։

«Հաբրբանը» կազմված է մի քանի էտապներից՝ ցուցահանդես-վաճառք, ձեռքի աշխատանքներ, տարազների ցուցադրություն, ազգային նվագարանների մրցույթ, գալա-համերգ։

ArmRus.info-ի հետ բացառիկ հարցազրույցում փառատոնի հեղինակ Անահիտ Սարգսյանը նշեց, որ մինչ այդ, տարիներ շարունակ շատ հաջող էին անցնում «Հայորդիքի» պարի փառատոնները, բայց ինչ-որ բան պակասում էր, որոշել են հերթական պարի փառատոնին՝ մարտ ամսին, փորձնական ներառել նաև նոր նախագիծը՝ «Հաբրբանը», որը հաջողություն է ունեցել։

«Այս անգամ արդեն՝ հոկտեմբերի 18-ին հայկական ազգային նվագարանների մրցութ-փառատոն կազմակերպեցինք, որպեսզի մեր ազգային նվագարաններն ապրեն, գոյատևեն, որովհետև մեռնում են, այսպես ասած։ Երեխաները չեն տիրապետում, վարպետները չգիտեն արդեն՝ ում սովորեցնեն։ Փառատոնը եղավ, որպեսզի նոր շունչ տանք այդ նվագարաններին, և դա երեկ էր»,-նշեց փառատոնի հեղինակը։

Նա պարզաբանեց նաև, որ «Հաբրբանը» կոմիտասյան ստեղծագործության վերնագիրն է, որը նշանակում է միացիր մեզ․ «Հրավեր է, որ ես երգում եմ, ես պարում եմ, արի, միացիր, պատասխանն է ՝ ջանե ջան, ջան ղուրբան։ Դա մեր կոմիտասյան տարբերակից ոգեշնչված անվանում է»։

Ժյուրիի կազմում 4 մասնագետ է ընդգրկվել՝ լարային, փողային, հարվածային ուղղվածությամբ և մեկ բարձր երաժշտական ճաշակ ունեցող անձ։ Ներկա են եղել նաև Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Ապետ Տապալցյանը, ՌԴ տարբեր քաղաքներից հյուրեր։

«Հայաստանից հրավիրել ենք «Վահագն» դհոլահարների անսամբլի գեղարվեստական ղեկավարին, մարդ, ով առաջին անգամ նոտայագրել է դհոլը։ Արազ Օրդինյանի մասին է խոսքը։ Հրավիրված է եղել «Արարատ բենդ»-ի գեղարվեստական ղեկավար, քանոնահարուհի Նարինե Մալխասյանը, լիբանանահայ Սերոժ Բաղդասարյանը, իսկ ժյուրիի նախագահը ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանն էր»,-նշեց Անահիտ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս փառատոնները երեխաների դաստիարակության, հայկականությունը պահպանելու նպատակ ունի։

«Այս փառատոնները նրա համար են, որ գաջեթներից, հեռախոսներից կտրվեն երեխաները, մենակ այդ կոճակները սեղմելով չէ։ Եթե ինչ-ոչ գործիքի ես տիրապետում, գուցե դուդուկի մի ելևէջով մեկին հայ պահես, մենք աշխարհասփյուռ ենք, և կարծես 100 տարին մեկ մեր ճակատագիրը կրկնվում է»,-մտահոգություններով կիսվեց «Հայորդիք» մշակութային կենտրոնի ղեկավարը։

Նա կարծում է, որ օտար հողում հատկապես երեխաներին պետք է բացատրել, ներշնչել, որ հայ լինելով պետք է հպարտանալ։

«Մենք պետք է բացատրենք, որ մենք ունենք Նարեկացի, մենք ունենք Մաշտոց, ունենք Կոմիտաս ու մեր բոլոր մյուս մեծերը։ Այսիքն՝ երեխան հայ պարին պիտի մոտ լինի, հայ երգին մոտ լինի, հայոց լեզվին մոտ լինի, որ ինքն այս ամբողջն ընկալի, հասկանա ու  իսկապես հպարտանա իր պատմությամբ, ազգությամբ և մեր գոհարները ներկայացնի։ Անհրաժեշտ է ոչ միայն խոսքով հպարտանալ, այլ արյան կանչով։ Միայն այս մոտեցմամբ իրենք հայրենասեր կլինեն»,-եզրափակեց Անահիտ Սարգսյանը։