Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ անչափահասը բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Մ․ Հ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դպրոցներից մեկում իր որդին դասամիջոցի ժամանակ վիճաբանել է Ա․ Խ․-ի, Ա․ Պ․-ի, Գ․ Ա․-ի և Հ․ Մ․-ի հետ, որի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել