Մարսելում անկարգությունների պատճառով արգելվել են զանգվածային միջոցառումները
Մարսելի իշխանությունները որոշել են մինչև հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամը 20:00-ն արգելել զանգվածային հավաքներն ու ցույցերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համապատասխան կարգադրությունը տեղական իշխանությունները հրապարակել են այն բանից հետո, երբ անցած շաբաթավերջին քաղաքում տեղի են ունեցել բուռն բողոքի ցույցեր և թալանի դեպքեր։ Արգելքը գործում է մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ն (Մոսկվայի ժամանակով՝ 21:00-ն)։
Ավելի վաղ Agence France-Presse գործակալությունը, հղում անելով Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ոստիկանության պրեֆեկտուրային, հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին Մարսելում անկարգությունների ընթացքում թալանին մասնակցած անձանց թիվը հասել է 30 հազարի։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է 550 հազար։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 2 հազար մարդ։ Նա խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերին և թալանին մասնակցած բոլոր անձանց։


















































Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել