Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի, Կենտրոնական բանկի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգիչները ենթարկվել են հաքերային հարձակման։ Այս մասին գրել է Factor.am-ը։
«Վարակումները եղել են Windows համակարգիչների դեմ, բայց նաև թիրախավորվել են հեռախոսներ։ Դեռ հասկանալի չէ՝ հեռախոսների վերաբերյալ հավաքագրվե՞լ է խորացված տեղեկատվություն․ կարելի է ենթադրել, որ դա էլ օգտագործվելու է ուրիշ տիպի հարձակումների մեջ»,- աղբյուրին մանրամասներ է ներկայացնում CyberHUB.am-ի համահիմնադիր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ աղբյորի Հայաստանյան պետական կառույցների նկատմամբ հաքերային հարձակումը հայտնաբերել է կանադական Citizen Lab-ը։ Այն բացահայտել է վնասակար ծրագրի աշխատանքի մեխանիզմը։
«Իրենք գործարքի մեջ են մտել մի գովազդային ցանցի հետ։ Դա շատ տարածված բան է, երբ կայքն իր մոտ դնում է գովազդային ցանցի ծրագիրը, իսկ գովազդային ցանցը գովազդ է դնում ու ցուցադրում կայքերի վրա, կայքն էլ դրանից ստանում է տոկոս։ Ու այս գովազդային մեծ ընկերությունը, փաստացի, մտել է գործարքի մեջ «Candiru»-ի հետ և գովազդի միջոցով մարդկանց վարակել»,- նշում է Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ վարակումները կատարվել են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ թիրախային։ Դրանք ուղղված են կոնկրետ անձանց և կազմակերպությունների։ «Հարձակումները եղել են շատ զանգվածային․ Հայաստանում ամենաշատն օգտագործվել է mamul.am կայքը։ Ուզում եմ անպայման նշել, որ բացարձակ չմտածեք, թե այդ կայքն ինչ-որ ձևով ներգրավված է, մեղավոր է և այլն․ պարզապես իրենց մոտ են տեղադրված եղել այդ գովազդային ցանցի բաներները։ Մոտ 1 միլիոն անգամ ցուցադրվել են գովազդները, որից 100,000-ը գնահատվում են որպես թիրախային, հարձակվողական տվյալ հավաքող կամ հարձակողական ցուցադրումներ»,- շեշտում է փորձագետը։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում։


















































Հայաստանը պետք է շարունակի միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալել. Փաշինյան (տեսանյութ)
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել