Իրավապահները բռնել են տղամարդուն՝ մինչև բնակարանային գnղության վերաբերյալ ստացված ահազանգը (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված 48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարում է բնակարանային գողություններ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո հոկտեմբերի 6-ի առավոտյան քրեական ոստիկանները կազմակերպեցին դարանակալում։ Ժամը 8․30-ին տղամարդը հայտնաբերվեց Արզնու իր բնակավայրին կից դաշտում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ոսկյա մատանի։
Շուտով ստացվեց նաև համապատասխան հաղորդումը։ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Նոր Արեշի իր տնից գողացել են գումար և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են զարդեր և գազային ատրճանակ։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով տեխնիկական աջակցման բաժնի գործընկերների հետ, հիմնավորեցին, որ հիշյալ գողությունը կատարել է հենց 48-ամյա տղամարդը։
Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել