Քրեակատարողական ծառայությունը 107 տարեկան է. Գալյան
Քրեկատարողական ծառայության 107-ամյակի առթիվ ՀՀ ԱԳ նախարար Սրբուհի Գալյանը գրառում է արել, նշելով համակարգի առաքելության, ամենօրյա պատասխանատվության մասին։
«Քրեակատարողական ծառայությունը 107 տարեկան է
Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող համակարգն իր կարևոր առաքելությունն իրականացնում է ամենօրյա պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ և նվիրումով՝ նպաստելով օրինականության պահպանմանը և դատապարտյալների վերասոցիալականացմանը։
Մաղթում եմ ծառայության բոլոր աշխատակիցներին ուժ, տոկունություն և մասնագիտական հաջողություններ, իսկ համակարգին՝ շարունակական զարգացում ու նոր ձեռքբերումներ։
Սիրելի ծառայողներ, խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև ձեր ընտանիքներին, որոնք հաճախ լուռ, բայց մեծ նվիրումով կիսում են ձեր ծառայության դժվարությունները, սպասում ձեզ տանը և իրենց աջակցությամբ ուժ տալիս՝ շարունակելու այս պատասխանատու ճանապարհը։
Թող ձեր ընտանիքներում միշտ լինեն սեր, խաղաղություն ու ջերմություն, իսկ ձեր կատարած աշխատանքը մշտապես արժանանա գնահատանքի ու հարգանքի»,- գրել է նախարարը։


















































Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն այսօր կդառնար 100 տարեկան. «Սպարտակի» վետերանները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին
Խաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր կյանքերի գնով․ Նիկոլ Փաշինյան
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել