Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Համաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 10–15 տարիների ընթացքում շուրջ 800 միլիոն երիտասարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Նշված ժամանակահատվածում զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն ընդհանուր առմամբ շուրջ 1,2 միլիարդ երիտասարդ մարդիկ, մինչդեռ այդ ընթացքում կստեղծվի ընդամենը 400 միլիոն նոր աշխատատեղ։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման և կիրառման արագությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ Արտակ Զաքարյանը։
«Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք։ Այդ մրցավազքում հրթիռների կամ զրահատեխնիկայի քանակը, զինծառայողների համազգեստի որակը, սնունդի տեսակը կամ ֆիզպատրաստվածությունն անէական ու երրորդային հարցեր են լինելու:
Առաջին պլան են գալիս զինծառայողների մտավոր կարողությունների, մասնագիտական հմտությունների, ավտոմատ կառավարման համակարգերի համալիր կիրառման, արագ և ճշգրիտ որոշումների կայացման, հրամանատրման համակարգերի, թվային հետախուզության և վերլուծությունների, կիբերտարածություններում դրանց պաշտպանվածության մակարդակի, կիբերհարձակումների արդյունավետ պլանավորման, իրացման և այլ հարցեր:
Դեռ նախորդ տարիներից՝ զարգացած երկրների զինված ուժերի արդիականացման հայեցակարգերը գրվել են այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսիք են օրինակ՝ «խելացի ստորաբաժանում», «խելացի պլանավորում», «խելացի համակարգում» կամ «խելացի պաշտպանություն» և այլն:
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականությունը:
Հայաստանի Հանրապետությունը, նրա տնտեսությունը, զինված ուժերը, սոցիական, կրթական ու առողջապահական համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին»,- գրել է նա:


















































Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել