Ժաննա Անդրեասյանը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում
Հոկտեմբերի 19–30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ևս ներկայացված է առանձին տաղավարով։
Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար անցկացվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն այցելել են մարզահամերգային համալիր, շրջել տաղավարներում, ծանոթացել նախագծերին:
ԿԳՄՍՆ տաղավարում այսօր ներկայացվում է հանրակրթության ոլորտը:
«Այբ» դպրոցի աշակերտները նախարարին են ներկայացրել «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի» նախագիծը, իսկ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշխատանքները՝ «Կլիմայական արկղիկ» ծրագիրը՝ սովորողների մասնակցությամբ:
Ըստ նախարարի, քանի որ այս շրջանում դպրոցական արձակուրդներ են, աշակերտների անելիքները պետք է կենտրոնանան COP17-ի «Կանաչ գոտում» գործող թեմատիկ տաղավարներում ներկայացվող ծրագրերի ուղղությամբ:
Խրախուսելով տաղավարներում ներկա աշակերտներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նրանց կատարած նախագծային աշխատանքները, այսպիսով, ավելի տեսանելի են դառնում ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության համար, ինչը աշակերտների համար լավ մոտիվացիա է՝ հանդես գալու նոր նախագծերով։


















































«Կցանկանա՞ք կրկին փորձել ձեր բախտը»․ Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է Թրամփի սպառնալիքին
Հոկտեմբերի 20-ին երիտասարդ գիտնականները կհանդիպեն ժաննա Անդրեասյանի հետ
Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց. Թուրքիայի ԱԳ փոխնախարար
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով` ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ Մկրտչյան
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել