ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վաղարշապետի համայնքապետի, պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի։
Դատական կարգով ՀԱՍԵ-ն պահանջում է անվավեր ճանաչել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի որոշումը հարկային պարտավորությունների գանձման մասով։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Դեռևս առկա չէ որոշում՝ այն վարույթ ընդունելու մասին։ Վաղարշապատի համայնքապետի որոշումը, որը վիճարկում է ՀԱՍԵ-ն, կայացվել է օգոստոսի 6-ին։ Ըստ որոշման՝ ՀԱՍԵ նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել՝ իբրև հարկեր վճարելու պարտականությունը չկատարելու վերաբերյալ։
Վարույթի նյութերից պարզ է դառնում, որ ՀԱՍԵ ներկայացուցիչը բացատրություններ է ներկայացրել՝ նշելով, որ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿԿ-ի անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքում առկա են անհամապատասխանություններ, տեղեկանքում ներկայացված որոշ գույքեր ՀՀ կառավարության որոշման համաձայն ազատված են անշարժ գույքի հարկից, առկա են գույքեր, որոնք կրկնվում են տեղեկանքի տարբեր տողերում կամ առկա չեն անշարժ գույքերը նույնականացնող տեղեկություններ, կամ առկա են այնպիսի անշարժ գույքեր, որոնք հարկային օրենսգրքով են ազատված անշարժ գույքի հարկից կամ տեղեկանքում ներառված են այնպիսի գույքեր, որոնք ՀՀ կառավարության կողմից ետ են վերցվել «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿԿ-ից։ Ինչպես նաև ՀԱՍԵ ներկայացուցիչը ներկայացրել էր փաստաթղթեր՝ թվով 62 գույքի վերաբերյալ։
Այդուհանդերձ, համայնքապետարանը որոշել է ՀԱՍԵ-ից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 47 551 349 /քառասունյոթ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:


















































ՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համար օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին (լուսանկարներ)
Արդեն մեկ տարի է՝ Եկեղեցու վրա քարերն ավելի ու ավելի շատ են նետվում, անգամ՝ հոգևորականների կողմից, բայց քարերով չեն կործանում այն, ինչ դարերով կառուցվել է հավատքով. Տեր Մանուկ
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը. Օրբելյան
«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել