ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծեր քաղաքացու տանը
ՀՀ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակչի տան բակի փակ շինությունում հայտնաբերվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4–5 ամսական երկու առանձնյակներ։ Քաղաքացու հավաստմամբ, կենդանիներն իրեն նվիրել են։
Հոկտեմբերի 15-ին այծերն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն՝ հետագա խնամքն ապահովելու նպատակով։
Կենդանական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 3 մլն դրամ։
Տեսչական մարմինը հանցագործության առերևույթ հատկանիշների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։
ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը ստորև․
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։ Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4–5 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր։ Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3.000.000 դրամ։ Արձանագրված փաստական տվյալները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը հաշվի առնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասաված է հաղորդագրության մեջ։


















































Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին մոլորված քաղաքացուն
Ամերիկացի գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել
Թուրքիայում աշխատող հնագետները հայտնաբերել են մոտ 4,700 տարվա վաղեմությամբ նավի մնացորդներ
Ընկերություն դիմած 14 անձինք առձեռն վճարել են 8 միլիոն 475 հազար դրամ
Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ․ Յոլյան
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել