Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը։ Ովքե՞ր են գործերը քննող դատավորները
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։
Այս մասին Yerevan.Today.am- փոխանցմամբ հայտնել է «Հայաստան» դաշինքը։
Աղբյուրի հաղորդմամբ, ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, իսկ 18։30-ին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։
Աղբյուրը մանրամասներ է ներտայացնում գործերը քննող դատավորների վերաբերյալ։
Ո՞վ է դատավոր Արամ Գրիգորյանը
Արամ Գրիշայի Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1984–1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։2007–2013 թվականներին աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ, 2013–2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2018–2021 թվականներին կրկին աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական, իսկ 2021–2022 թվականներին եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։
2022 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։Գրիգորյանը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել մի շարք աղմկահարույց գործերի քննության ընթացքում, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանի գործերով։
HelpCourt.am-ի՝ կայքում հրապարակված տվյալներով՝ Գրիգորյանի վարկանիշը 15 է։
Ո՞վ է դատավոր Վարդգես Ստեփանյանը
Վարդգես Արամի Ստեփանյանը 32 տարեկան է՝ Սևան քաղաքից, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2022 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
2018–2020 թվականներին աշխատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի իրավաբանական ստորաբաժանումներում, 2020–2021 թվականներին՝ Ազգային ժողովում՝ որպես փորձագետ։ 2021–2023 թվականներին աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ նույն պաշտոնում։
2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։
Ստեփանյանը նույնպես քննել է հանրային ուշադրության արժանացած գործեր։ Մասնավորապես՝ 2026 թվականի մարտի 13-ին նա որոշել է մեկ ամսով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։
HelpCourt.am-ի հրապարակած տվյալներով՝ Ստեփանյանի վարկանիշը 0 է։
Նշենք, որ 2 դատավորն էլ իրենց դատավորի կարիերան սկսել են Նիկոլ Փաշինյանի օրոք, Արամ Գրիշայի Գրիգորյանը դատավոր է նշանակվել 2022 թվականի հուլիսի 30-ին, Վարդգես Արամի Ստեփանյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին։


















































Արմեն Աշոտյանի տնային կալանք խափանման միջոցը չի փոխվի
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Վարդաձորում աշակերտուհուն հшրվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Գագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել (լուսանկարներ)
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել. Hraparak.am
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել