Դեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ՝ բանակցելու, հուսով եմ՝ կկարողանանք պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան
Դեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի և ԵԱՏՄ հարաբերություններում խնդիրներ ստեղծելը իրենց քաղաքականությունը չէ։
«Դա քաղաքական գործընթաց է, և մենք հնարավորինս հանգիստ, հանդարտ կլինենք այս ամբողջ գործընթացում։ Բայց մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ երկար ժամանակ, նույնիսկ ՀԱՊԿ-ում, ընկալումն այն էր, որ Հայաստանն այլընտրանք չունի։
Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունն առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ հիմա ՀՀ-ն շատ հարմարավետ է զգում ԵՄ հետ հարաբերություններում։
«Ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել, արդեն իսկ ԵՄ-Հայաստան հարաբերություններում անհավատալի փոփոխությունների երկար ցանկ կա»,- հավելել է Փաշինյանը։
Միաժամանակ նա հավելել է, որ իրենց նպատակը չէ խաթարել Հայաստանի հարաբերությունները ՌԴ հետո։
«Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,- ասել է Փաշինյանը։
Հարցին՝ Ռուասատանն ուզո՞ւմ է ձեզ համար խնդիրներ ստեղծ», Փաշինյանը պատասխանել է.
«Ով իմանա՞, հուսանք դա չէ Ռուսաստանի մտադրությունը»։


















































Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է