Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի 6 ամսով արտահանման արգելք
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի 6 ամսով արտահանման արգելք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Աղբյուրի փոխանցմամբ, կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի հունվարի 2-ից վեց ամիս ժամկետով կարգելվի Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։
Որոշման նպատակն է նպաստել Սևանա լճի կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, սիգի պաշարների պահպանությանն ու բնական վերարտադրության ապահովմանը, ինչպես նաև պաշտպանել երկրի պարենային անվտանգությունը։
«Որոշման հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման արդյունքում վերջին տարիներին ձևավորվել է սիգի որոշակի կայուն կենսազանգված։ Մասնավորապես, 2025 թվականին սիգի կենսազանգվածը կազմել է 3591,8 տոննա՝ 2024 թվականի 1293 տոննայի դիմաց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի,միաժամանակ, արձանագրված դրական միտումները դեռևս բավարար չեն լճում սիգի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակն ապահովելու համար։ Գիտական որոշ գնահատականների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կարող է հասնել մինչև 10 000 տոննայի, իսկ արդյունագործական որսի հնարավոր ծավալը՝ շուրջ 2000 տոննայի և ավելի։
Հաշվի առնելով սիգի ձկնկիթի բարձր պահանջարկն ու միջազգային շուկայում դրա արժեքը՝ արտահանման սահմանափակումը միտված է կանխելու կենսառեսուրսների նկատմամբ սպառողական վերաբերմունքի և մարդածին ազդեցության հնարավոր բացասական հետևանքները։
Հավելենք, որ ժամանակավոր արգելքի սահմանմամբ նախատեսվում է խթանել սիգի պաշարների վերականգնումը, ապահովել ձկնատեսակի պահպանությունն ու բնականոն վերարտադրությունը՝ նպաստելով Սևանա լճի էկոհամակարգի կայունությանը։


















































Սահմանվել է ՌԴ մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք. ՊԵԿ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան կարող է արգելվել
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ
Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ ԱՆ
6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը