Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան կարող է արգելվել
ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Աղբյուրի փոխանցմամբ, ռուս քաղաքական գործչի դժգոհության պատճառն Առուշանյանի՝ ռուսների վերաբերյալ արած հայտարարությունն է։
Ջաբարովը հայ պաշտոնյայի խոսքերն անվանել է արհամարհական՝ ընդգծելով, որ նման հայտարարությունների համար պետք է պատասխանատվություն կրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շիրակի մարզպետը «Ֆեյսբուք»-ի իր էջում քննադատել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած Գյումրու քաղաքի օրվա տոնակատարությունը։ Իր հրապարակման մեջ Առուշանյանը, մասնավորապես, գրել էր, որ «գյումրեցիները ձեր Իվանները չեն»։
Հիշեցնենք նաև, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել էր այդ արտահայտությունը՝ հայտարարելով, թե նման հռետորաբանությունը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացի նացիստների կողմից կիրառվող բառապաշարը։
Ռուս սենատորը հայ պաշտոնյաներին կոչ է արել հիշել պատմական իրադարձությունները։ Նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները նախկինում պաշտպանել են Հայաստանը ցեղասպանության սպառնալիքից, ապա մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին։ Ջաբարովը նաև հիշեցրել է, որ այսօր Գյումրիում տեղակայված են ռուս սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան, որոնք, նրա ձևակերպմամբ, «ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը»։
«Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ»,- հայտարարել է Ջաբարովը։
Հաբելենք, որ լիովին պաշտպանելով ՌԴ դեսպանատան արձագանքը՝ սենատորը հայ պաշտոնյային մեղադրել է արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների ազդեցությամբ հայտարարություններ անելու մեջ։ Նրա պնդմամբ՝ նմանատիպ կարգախոսներ նախկինում տարածվել են Ուկրաինայում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։


















































Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը
Կյանքումս չեմ հանդիպել Ռազմիկ Այվազյանին. խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է. Բադալյան
Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք․ 24News
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ