Հացահատիկի սերմի սուբսիդավորումից մինչև տեղական արտադրանքի իրացման խնդիրներ․ գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության մասին խոստումները մի բան են, իսկ գյուղացու իրականությունը բոլորովին այլ
ՌԴ-ում բերքառատ տարվա պայմաններում ռուսական հացահատիկը այս տարի Հայաստան է ներկրվում ավելի էժան (70դրամ), լրացուցիչ ճնշում ստեղծելով տեղական արտադրողի համար։ Իսկ ո՞վ է մտածում հայ գյուղացու բերքի իրացման և նրա աշխատանքի շահութաբերության մասին։ Էկոնոմիկայի նախարարությունը միայն օդում թվեր է կրակում ,կամ հպարտանում աշնան սերմացուի սուբսիդավորմամբ ։ Գյուղացին իր բերքի հետ մնացել է դեմ առ դեմ, կամ էժան ջրի գնով վաճառել, կամ հաջորդ տարի չմշակել։ Ի դեպ ՌԴ֊ից կտրվել երազող իշխանությունը գյուղացուն ոչ մի աջակցություն ցույց չի տալիս ինքնաբավ դարձնելու համար և ՌԴ֊ից մյուս տարվա ներմուծման թվերի մեծացումն են ապահովում (Հիշեցնենք ,որ Հայաստանը հացահատիկի միայն 28%֊ն է ապահովում ,մնացածը ներկրվում է ՌԴ֊ից)։
Խնդիրը միայն հացահատիկի ոլորտում չէ ի դեպ, միսն էլ է օր օրի քչանում և մեծանում ներկրման թվերը։
Սևանի Լճաշեն գյուղում, գյուղացիները պատմում են, որ անասնապահությունն այնքան է կրճատվել, որ գյուղում մարդ մահանալու դեպքում հոգեհանգստի համար մսացու անասուն են բերում Ճամբարակից։ Սա դեռ նոր նկատվող տենդենց է ,մյուս տարի այս թվերը աճ են գրանցելու ,քանզի մշակվող հողերը դարձյալ քչանում են ,իսկ անասունին որակով պահելու համար որակյալ սնունդ է պետք ։
Միաժամանակ հարցեր են առաջանում վարելահողերի վերաբերյալ ներկայացվող թվերի ճշտության և գյուղատնտեսության ցուցանիշների մեկնաբանության շուրջ։ Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր ֆեյսբուքյան գրառմամբ վիճարկում էր ընդդիմության նշած գյուղատնտեսության 10 տոկոս անկման թիվը։ Հետաքրքիր է նախարարը չի՞ նկատել, որ իրական պատկերը կարող է ավելի մտահոգիչ լինել։ Թվերի շուրջ վեճը չի վերացնում գյուղացու առջև ծառացած խնդիրները։
Ծաղկաբուծության արտադրողներն էլ բախվում են արտադրության, իրացման և մրցունակության խնդիրների, իսկ գյուղմթերքի արտահանման հնարավորությունները շարունակում են մնալ ոլորտի առանցքային մարտահրավերներից մեկը։
Գյուղատնտեսությունը միայն սերմի սուբսիդավորման մասին հայտարարություններն ու վիճակագրական ցուցանիշները չեն։Այն գյուղացու ապրուստն է, գյուղի գոյատևումը և երկրի պարենային անվտանգությունը։ Երբ գյուղացին կորցնում է անասունը պահելու, բերք աճեցնելու և իր արտադրանքը շահավետ գնով վաճառելու հնարավորությունը, որևէ պաշտոնական գրառում չի կարող դա ներկայացնել որպես զարգացում։
Արմինե Մելքոնյան


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
ԿԸՀ-ն նոր թվեր է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ