Քարտեզագրական, իրավական և պայմանագրային երաշխիք. եթե այս ամենը չարվի, ԹՐԻՓՓ-ի վավերացումը ԱԺ-ում կդառնա հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը. Զուրաբյան
Քարտեզագրական, իրավական և պայմանագրային երաշխիք. եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը ԱԺ-ում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք.
1. Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան–Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։
2. Իրավական երաշխիք՝ Հայաստանի իրավունքը կառուցելու Գագարին–Ագարակ–Իրան կամ այլ ուղիղ երկաթուղային գիծ՝ առանց TDC-ի կամ ԱՄՆ-ի համաձայնության։
3. Պայմանագրային երաշխիք՝ այդ իրավունքի հստակ ամրագրում TDC-ի կանոնադրության, բաժնետերերի համաձայնագրի և հետագա կոնցեսիոն պայմանագրերի մեջ։
Եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը Ազգային Ժողովում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը:
Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում»,- նշել է նա:


















































Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները
TRIPP-ով զինամթերք չի փոխադրվի, նման ըմբռնում կա նաև Ադրբեջանի մոտ․ Միրզոյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծին
Առանց ՀՀ-ի համաձայնության ԱՄՆ-ն չի կարող որոշել իր բաժնեմասերի թեկուզ մեկ տոկոսը նվիրել որևէ երկրի կամ անհատի. Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը