Սերբիայում իշխանափոխության փոփոխությունից հետո Կրեմլը հույս ունի շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը
Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի արդյունքում իշխանության եկող նոր քաղաքական ուժը կշարունակի Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքում իշխանության եկող նոր քաղաքական ուժին, ապա մենք հույս ենք հայտնում, որ նրա գործողությունները կառուցողականորեն ուղղված կլինեն հարաբերությունների հետագա զարգացմանը, և որ այդ քաղաքական ուժը կհասկանա՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Սերբիայի շահերից, քանի որ դա նախևառաջ ձեռնտու է հենց Սերբիային»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ըստ Պեսկովի, Ռուսաստանն իր հերթին մտադիր է շարունակել ամեն կերպ նպաստել Բելգրադի հետ հարաբերությունների զարգացմանը։ «Սակայն, ինչպես գիտեք, տանգոն երկուսով են պարում»,- նշել է Պեսկովը։
Հավելենք, որ Կրեմլում նաև հույս ունեն, որ Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում, կշարունակի իր ներդրումն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ «Մենք բարձր ենք գնահատում այն ներդրումը, որն Ալեքսանդր Վուչիչն ունեցել է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Գիտենք, որ նա շարունակելու է իր գործունեությունը քաղաքական դաշտում, և հույս ունենք, որ նույնիսկ ընդդիմության կազմում գտնվելով՝ նա կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։


















































Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը
Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հոկտեմբերի 29-ից տեղային հրադադար է հաստատվել
Ալեն Սիմոնյանը Կոսմին Դինեսկուի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել, ով մասնակցել է Ռուսաստանի դեմ ընթացող մարտական գործողություններին
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը