Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի հաստատումը Արման Ծառուկյանը 10։0 հաղթեց Դիլոնին․ գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրեց ամերիկացու վրա ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անել, եթե նրա իշխանությունը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» Կապանում ՔՊ-ն կեղծ ընդդիմադիր է փնտրում․ «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքիցՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտեԿիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի հաստատումըԱրման Ծառուկյանը 10։0 հաղթեց Դիլոնին․ գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրեց ամերիկացու վրա ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անել, եթե նրա իշխանությունը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին. ԹրամփԱրթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվելՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԻնչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Կապանում ՔՊ-ն կեղծ ընդդիմադիր է փնտրում․ «Հրապարակ»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Ընդդիմությունը պետք է շատ հստակ իմանա՝ նույն մեթոդներով, նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան ԱբրահամյանՕրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքովՌԴ նախագահը մի շարք հարմաններ է տվել' կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետԵրկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակչում ենՀոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշերՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԲուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվելՄեսսին կմասնակցի թագավորական ընթրիքին «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում ապօրինի հատված ծառեր են հայտնաբերվելԱնի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվիՌուսաստանի զինված ուժերը Խերսոնի մարզում հրադադար կհաստատեն 2026 թվականի հոկտեմբերի 27-ից ԶՊՄԿ-ն շուրջ 61 միլիարդ հարկ է վճարել հունվար -սեպտեմբեր ամիսներինՄեր քաղաքները տարբեր են, բայց շատ խնդիրներ՝ ընդհանուր. ԱվինյանՀնդկաստանում ավանդական խրտվիլակ այրելու արարողությունն ավարտվել է արտակարգ պատահարովԻրանի դեմ պատերազմի վերսկսում նշանակ է խախտել տված նախընտրական խոստումը. Դոնալդ-կրտսեր Թրամփ Հայտնի են ուսուցիչների 2026 թ. կամավոր ատեստավորման օրերն ու ժամերըՌոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեցԻնչ կլինի Հայաստանի տնտեսության հետ եթե…. Կարեն ՔոչարյանԻրանը երբեք չի ստանա միջուկային զենք. ԹրամփՔենիայում փլուզվել է կառուցվող բազմահարկ շենք Հայտնի են Հայաստանում անցկացված «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվելՔաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունիՄիգուցե՞ Նիկոլը ուզում է հեռանալՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հոկտեմբերի 29-ից տեղային հրադադար է հաստատվելՀակառուսական հռետորաբանության գինը․ իշխանության չհաշվարկված քայլերը87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը   Բացահայտվել է Առափի գյուղում կատարված բնակարանային գողnւթյունը․ գnղոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակшլված է (տեսանյութ)Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ դեսպանատնից ստացված գրության մեջ խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրինագիծՄոսկվա-Սիթիում ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով տարհանել են «IQ-քվարտալ» աշտարակի մարդկանցՌԴ-ն և Ուկրաինան ռшզմագերիների են փոխանակել՝ «270-ը 270-ի դիմաց» բանաձևովՓաշինյանը գնալու է արտահերթի, որովհետև գիտի՝ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ Սահմանադրության. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. ՆեթանյահուԱճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Հայաստան

Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ կատարված աշխատանքի հիմնական արդյունքները՝ քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագրի մշակումից մինչև միջազգային հավատարմագրում, դասախոսների կարողությունների զարգացում և թվային կրթական միջավայրի ստեղծում։ Քննարկվեցին նաև ձեռք բերված արդյունքները պահպանելու և գործընկերների համագործակցությունը շարունակելու հնարավորությունները։

«Capacity Building in Higher Education Curriculum Development-Joint MA Program in Political Science» («JoPScip») ծրագիրը միավորել է չորս երկրների համալսարանների՝ նպատակ ունենալով զարգացնելու քաղաքագիտության կրթությունը և ամրապնդելու Արևելյան գործընկերության տարածաշրջանի բուհերի կարողությունները։ Նախաձեռնությունը միտված է նաև կրթության միջոցով արդյունավետ կառավարման, խաղաղության, անվտանգության և ակտիվ քաղաքացիության խթանմանը։

Ծրագրի առանցքային արդյունքը «Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում» («Political Science-Integration and Governance», «PoSIG») համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մշակումն է։ Այն նախատեսում է միջազգային ակադեմիական համագործակցություն, ինչպես նաև ուսանողների համար տարբեր երկրների համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություններ՝ խթանելով ակադեմիական շարժունությունը, փորձի փոխանակումն ու բարձրագույն կրթության միջազգայնացումը։

Համաժողովի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ ծրագրի իրականացման ընթացքում հանդիպած դժվարություններին՝ ընդգծելով, որ նախաձեռնության հաջողության համար կարևոր էր գործընկերների միասնական աշխատանքն ու ակադեմիական համագործակցությունը քաղաքական ազդեցություններից զերծ պահելու սկզբունքը։

«Ակադեմիական ոլորտը պետք է զերծ լինի քաղաքական ազդեցություններից և առաջնորդվի զուտ ակադեմիական նպատակներով։ Ծրագրի իրականացման ընթացքում, չնայած բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և լիցենզավորման ընթացակարգերի վերանայմանը, նախարարությունն աջակցեց նախաձեռնությանը և տրամադրեց անհրաժեշտ լիցենզիան։ Սա Կառավարության աջակցության կարևոր դրսևորում էր։ Կարծում եմ՝ փակման համաժողովը ծրագրի առաջին փուլի ավարտն է, և հաջորդ փուլը դեռ առջևում է»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Ծրագրի երեք տարվա աշխատանքն ու հիմնական արդյունքները ներկայացրեց «JoPScip»-ի համակարգող, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) ներկայացուցիչ Անանո Գորգոձեն։ Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն ի սկզբանե միայն համալսարանների կարողությունների զարգացումը չէր. այն միտված էր նաև տարածաշրջանում քաղաքագիտության կրթության ամրապնդմանը և տարբեր երկրների քաղաքական գործընթացների համեմատական ուսումնասիրության հնարավորությունների ընդլայնմանը։

«Մեր նպատակը միայն համալսարանների կարողությունների զարգացումը չէր։ Մենք ցանկանում էինք նպաստել տարածաշրջանում կառավարման, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը՝ պատրաստելով նոր սերնդի առաջնորդների, որոնք կկարողանան մասնակցել այդ փոփոխություններին»,- նշեց նա։

Ծրագրի կարևոր ուղղություններից էին նաև դասախոսների մասնագիտական կարողությունների զարգացումը, դասավանդման նոր մեթոդների կիրառումը և թվային կրթական ենթակառուցվածքների ստեղծումը։ Երեք տարվա ընթացքում կազմակերպվել են վերապատրաստումներ և փորձի փոխանակման հանդիպումներ, իսկ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները համագործակցել են ուսումնական բովանդակության ու մոդուլների մշակման և դասավանդման մոտեցումների կատարելագործման ուղղությամբ։

Ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև վիրտուալ կրթական միջավայր, որը նախատեսված է գործընկեր համալսարանների համատեղ ուսուցման, դասավանդման և ակադեմիական համագործակցության համար։ Ստեղծված այդ հարթակը կշարունակի ծառայել բուհերին նաև ֆինանսավորման ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության և փորձի փոխանակման լրացուցիչ հնարավորություններ։

Արդյունքներից է նաև համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի արտաքին գնահատումն ու հավատարմագրման գործընթացը։ ԵՊՀ ռեկտորի ելույթում նշվեց, որ «AQ Austria»-ի արտաքին գնահատման ընթացքում հաստատվել է ծրագրի համապատասխանությունը կիրառելի չափանիշներին։ Համատեղ մշակված ուսումնական ծրագիրն ընդգրկում է վեց մոդուլ և 85 դասընթաց՝ գործընկեր հաստատությունների միջև կրթական հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Միջազգային համագործակցության նշանակությանը ու ծրագրի արդյունքները կրթական ավելի լայն համայնքին փոխանցելու կարևորությանը անդրադարձավ նաև Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։ Անդրադառնալով «JoPScip» ծրագրի նշանակությանը՝ նա շեշտեց. «Արժեքավորը միայն ծրագրի շրջանակում ստեղծված արդյունքները չեն, այլև այն գիտելիքն ու փորձը, որ մասնակիցները ձեռք են բերում և հետագայում փոխանցում ակադեմիական համայնքին։ Ծրագրի շնորհիվ գործընկեր համալսարաններն ամրապնդել են համատեղ մագիստրոսական ծրագրեր մշակելու իրենց կարողությունները։ Այս փորձի փոխանակումը կարող է խթանել նոր նախաձեռնություններ և միջազգային համագործակցության հնարավորություններ ստեղծել նաև այլ բուհերի համար»։

Նրա խոսքով՝ «Էրազմուս+»-ի ծրագրերը համալսարաններին հնարավորություն են տալիս եվրոպական, տարածաշրջանային և միջազգային փորձի փոխանակման արդյունքում ներդնելու նոր մոտեցումներ և ձևավորելու համագործակցություններ, որոնք կարող են շարունակվել նաև ֆինանսավորման ավարտից հետո։ Այս համատեքստում «JoPScip»-ը հիմք կդառնա կրթական համագործակցության նոր նախաձեռնությունների համար։

Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքագիտության ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին։ Մասնավորապես՝ քննարկվեց բակալավրի կրթական մակարդակում համագործակցությունը զարգացնելու և «Էրազմուս+»-ի շրջանակում նոր նախաձեռնություններ մշակելու գաղափարը, ինչը կընդլայնի ծրագրի շրջանակում ձևավորված կապերը և կնպաստի միջազգային կրթական փորձի հետագա տարածմանը։