Գեղարքունիքում Kia-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և ջրային վաշտի հրամանատարի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ին ծառայություն կատարելիս Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում, կանգնեցրել են Kia մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ է, պարեկներին է ներկայացրել 1 հատ թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր մոտ 2.13 գրամ, մեկ հատ էլ առանց թղթե փաթեթի՝ մոտ 0.52 գրամ, և մեկ հատ կաթուցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 2.20 գրամ։
Նա պարեկներին հայտնել է, որ թղթե փաթեթի և կաթուցիչի մեջ առկա դեղնականաչավուն զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրանյութ է, որն ինքը հոկտեմբերի 16-ին քաղել է Վարդենիս բնակավայրի դաշտերից մեկից, կանեփ տեսակի բույսից և պահել է իր մոտ՝ օգտագործման համար
Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ, Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է։


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակ
Գեղարքունիքում առգրավվել է ավելի քան երեք կիլոգրամ մшրիխուшնա (տեսանյութ)
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am