ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ ՀՀ-ն կորոշի մնալ կազմակերպությունում
Թեև Հայաստանի գործունեությունը սառեցված է, այնուամենայնիվ երկիրը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ։ Այս մասին ճեպազրույցին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը՝ անդրադառնալով կազմակերպությունում ՀՀ հետագա անդամակցության հեռանկարներին։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայացուցիչները 2023 թվականից չեն մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին։ Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, հայկական կողմն արդեն գրեթե երեք տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները և չի համալրում ՀԱՊԿ քարտուղարությունում ու Միացյալ շտաբում քվոտավորված պաշտոնները։
Գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ այս հարցերի քննարկման համար 2024 թվականին կազմակերպությունը փորձել է հանդիպում նախաձեռնել հայկական կողմի հետ, սակայն պատասխան է ստացել, որ երկիրը պատրաստ չէ բանակցություններին։
Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումից։ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հայկական կողմը կվերանայի իր մոտեցումը՝ հաշվի առնելով փոփոխվող միջազգային իրադրությունը։
Օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կողմ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հանրապետության դուրս գալուն։
Նա ընդգծել էր, որ «շատ գոհ» կլիներ, եթե կազմակերպությունում որոշեին հեռացնել Հայաստանին, քանի որ դա Երևանին կազատեր դաշինքից դուրս գալու կամ մնալու բարդ ընտրությունից։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am