Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։ Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ Գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարել էին։
Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել։
Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝
9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
6 շարժական գույք,
18,371,325 դրամի ավանդ,
300,049,322 դրամի փոխառություն,
17,135,233 դրամ,
«ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։
Անշարժ գույքերն են՝
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 109/45 տարածքը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 1-ին փակուղու 3 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 21 փողոցի 32 կիսակառույց բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 24/1 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Անդրանիկ թաղամասի 1 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց 1-ին թաղամասի 262 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի 197 կիսակառույց բնակելի տունը,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայի 80/2 հասարակական կառուցապատման հողամասը,
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 17 փողոցի 4 հողամասը։


















































Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար և մեկուսացում քաղաքական գործընթացներից. Գրիգորյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքներին. Աննա Գրիգորյան
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am