Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտով, Շաքիի դեպքը մոլորյալների շարքին չի պատկանում. Միրզոյան
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը չգիտի՝ ադրբեջանցի զինծառայողը, ով մտել էր Շաքիի տներից մեկը, մոլորվե՞լ է, թե՞ փախել է։
«Ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ մոլորյալին գերիներով կփոխարինե՞ն, նախարարը պատասխանեց. «Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ լինում են նաև հայկական կողմից ճանապարհը կորցրած, մոլորված զինվորներ, հովիվներ, կենդանիներ, և դրանք պայմանավորվածություններ են և, չնայած ընդդիմության ջանքերին, մենք կշարունակենք այդ պայմանավորվածությունները։ Համենայնդեպս ես դրանք պահելու կողմնակիցն եմ»։
Իսկ ինչ վերաբերում է Շաքիի դեպքին՝ Միրզոյանը նշեց, որ դա դեռ կպարզվի՝ արդյո՞ք մոլորվել է, թե՞ միտումնավոր է սահմանը հատել. «Սակայն, անկախ հանգամանքից, տեղի է ունեցել հանցագործություն, սա լրիվ փոխում է պատկերը և ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր կետերը պետք է պահենք։ Սա մոլորյալների շարքին չի պատկանում»։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am