ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը:
Կարևորելով գիտության շուրջ շարունակական երկխոսությունները' Ժաննա Անդրեասյանը ընդգծել է դրանում ոլորտի տարբեր շահառուների ընդգրկումը։
Նախարարը շեշտել է, որ գիտության զարգացումը պետության գլխավոր առաջնահերթություններից է, և ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026֊2030 թթ. ռազմավարությամբ ամրագրված գործընթացների և ծրագրերի շարունակականության ապահովումը պետության հանձնառությունն է։
Հավելենք, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գիտուժի» հետ համագործակցաբար իրականացվող «Գիտության շաբաթ» ծրագրի այս տարվա արդյունքներին:


















































ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ TACC
Ո՞վ կշահի և ո՞վ կկորցնի «փոքրերից» դեռ ոչինչ պարզ չէ…Մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել… . Քոչարյան
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am