Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստակամ են եռակողմ հանդիպում անցկացնելուն
Շենժենում կայանալիք ԱԽՏՀ (APEC) գագաթնաժողովի շրջանակներում' եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը հաստատել են
Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ըստ Ուշակովի, բոլոր առաջնորդները հաստատել են նման հանդիպման պատրաստակամությունը, այն իսկապես մշակվել է փորձագետների կողմից։ «Դեռևս անհրաժեշտ է, որ բոլոր առաջնորդները հայտնվեն նույն վայրում՝ նույն ժամանակահատվածում»,- ընդգծել է նա, հավելելով, որ սա որոշակիորեն պատմական հանդիպում կլինի. «Առաջին անգամ կհանդիպեն երեք այսպիսի խոշոր երկրների առաջնորդները», ասել է նա։
Լրագրողի այն հարցին, թե որքանով է կոռեկտ եռակողմ հանդիպման հնարավորությունը համեմատել «նոր Յալթայի» հետ, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է, որ եթե հանդիպումը կայանա, մեկնաբանությունների, գնահատականների փոթորիկ կլինի, թե ինչպես անվանել այս հանդիպումը։ «Բայց ես չեմ համարձակվում դա անել»,- հավելել է նա։
Հավելենք, որ Կրեմլի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, կասկած է հայտնել, որ համաշխարհային երեք առաջնորդների մեկ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում պատերազմի ավարտին։


















































ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ TACC
Ո՞վ կշահի և ո՞վ կկորցնի «փոքրերից» դեռ ոչինչ պարզ չէ…Մեզ մնում է միայն «ոտքի տակ չընկնել… . Քոչարյան
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am