Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերադառնալ եռակողմ բանակցությունների ձևաչափին. Ուշակով
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերադառնալ եռակողմ բանակցությունների ձևաչափին՝ քննարկելու ուկրաինական կարգավորման հիմնական հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ։ Վերջինս առաջարկել է տեխնիկական խմբի մակարդակով վերսկսել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները ։
«Մեր նախագահը Ուիտկոֆին տեղեկացրել է, որ մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք վերսկսել եռակողմ քննարկումները հիմնական թեմայի շուրջ նոյեմբերի 10-ի հատվածում»,- նշել է նա։
Հավելենք, որ Կրեմլի խոսնակը հայտարարել է նաև, որ Ուիտկոֆի Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկ այլ հատուկ ներկայացուցիչ՝ Ջարեդ Քուշները, հեռակա կարգով միացել է զրույցին։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել․ Լևոն Ազիզյան
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am