Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը, ով կներկայացվի նախաքննական մարմին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Հավելենք, որ ավելի վաղ Երևանի հանրային տրանսպորտում կնոջը վիրավորելու միջադեպի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Երևանի ավտոբուսներից մեկում տղամարդը կոպիտ արտահայտություններով դիմում հատակին նստած կնոջը՝ պահանջելով «իրեն նորմալ պահել»։ Միջադեպին միջամտել էր մեկ այլ ուղևոր, որը դժգոհություն էր հայտնել տղամարդու պահվածքից և նրանց միջև վիճաբանություն էր սկսվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են տղամարդուն՝ ներկայացնելով նախաքննական մարմին։


















































Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. Գրիգորյան
Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
Կաշառք տալու և ստանալու դեպքերով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am