Եվրոպական բանկերում, Google Cloud-ի խափանման պատճառով, խնդիրներ են առաջացել
Հոկտեմբերի 20-ի առավոտյան եվրոպական մի շարք երկրներում Revolut նեոբանկի օգտատերերը տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել մուտք գործել հավելված և բանկային քարտերով վճարումներ կատարել։ Խափանումներ են արձանագրվել նաև այլ բանկերի և առցանց ծառայությունների աշխատանքում։ Խնդիրների պատճառը Google Cloud ամպային ծառայության խափանումներն էին։ Այս մասին հայտնել է Revolut-ը X սոցիալական հարթակում։
Աղբյուրը տեղեկացրել է, որ տեղյակ է ստեղծված իրավիճակից, և իր տեխնիկական թիմն աշխատում է խնդիրները հնարավորինս արագ վերացնելու ուղղությամբ։ Սկզբնական շրջանում ընկերությունը խափանման պատճառների վերաբերյալ մանրամասներ չէր ներկայացրել։
Նշենք, որ ավելի ուշ բանկը հավաստիացրել է, որ հաճախորդների ֆինանսական միջոցներն ու անձնական տվյալները պաշտպանված են։
Հավելենք, որ Revolut-ն այս աշնանն արդեն երկու անգամ բախվել էր տվյալների արտահոսքի դեպքերի։
Նշենք նաև, որ տեխնիկական խնդիրների մասին հաղորդումներ են ստացվել Մեծ Բրիտանիայից, Մալթայից, Գերմանիայից, Լիտվայից և Լատվիայից։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am