Հրաչյա Հակոբյանը «Նոա» ակումբի նախագահի խորհրդական
ՔՊ-ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը։
Թե ինչ պարտականություններ է ունենալու, ինչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական ինստիտուտի շրջանավարտ, նախկին պատգամավոր Հրաչ Հակոբյանն ա,բնուրի հարցին, ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը փոխանցեց․««Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Հրաչյա Հակոբյանը անմիջականորեն ներգրավված է «Նոա Պարկ» նախագծի իրականացման և զարգացման աշխատանքներին։ Վաղարշապատում՝ 23.8 հեկտար տարածքի վրա կառուցվող մարզահամալիրը ներառելու է 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ, ֆուտբոլի երիտասարդական կենտրոն, մարզումային ենթակառուցվածքներ և հանրային տարածքներ։ Հայաստանի անկախության տարիներին նման մասշտաբի ֆուտբոլային ենթակառուցվածք չի կառուցվել․ «Նոա Պարկը» նոր հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլի զարգացման, երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի և համայնքի համար։ Նախագծի իրականացման ընթացքում Հրաչյա Հակոբյանն իր գործառույթների շրջանակում համակարգում է աշխատանքների մի ուղղությունը՝ որպես ակումբի նախագահի խորհրդական»,- նշել է նա։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am