Իրանից հարստացված ուրանի ոչ մի մասնիկ չի արտահանվի. Ռեզայի
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային,
երեքշաբթի երեկոյան Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ,
հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ արտերկիր արտահանել հարստացված ուրան։ Նշենք, որ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի միջնորդում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում։ Այս շասին հաղորդում է Mehr-ը։
«Իրանից հարստացված ուրանի ոչ մի մասնիկ չի արտահանվի»,- հայտարարել է Ռեզային։
Ըստ աղբյուրի, նա հարստացված ուրանի պաշարներն անվանել է Իրանի կարևորագույն ազգային հարստությունը և ընդգծել, որ այդ նյութը կմնա երկրում՝ պետության ներսում օգտագործվելու համար։
Ռեզային նշել է, որ իրանական իշխանություններն ու հասարակությունը միասնական են այդ հարցում։ Նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ Վաշինգտոնը քայլեր չի ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։
Հավելենք, որ Պակիստանի բանակի ղեկավարը նաև բարձր է գնահատել 40-օրյա պատերազմի ընթացքում իրանական զինված ուժերի դիմադրությունը և ընդգծել Թեհրանի ու Իսլամաբադի տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ առանց արտաքին ուժերի մասնակցության։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am