36 հայկական ընկերության արտադրանք՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում
Հոկտեմբերի 17-21-ը Փարիզում անցկացվող «SIAL Paris 2026» սննդի արդյունաբերության միջազգային առաջատար ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երեք միասնական տաղավարներով, որոնցում ներկայացնվելու են 36 հայկական ընկերությունների արտադրանք։ Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշենք, որ հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC)` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող արտահանման խթանման նախաձեռնության շրջանակում։
Հավելենք, որ հայկական տաղավարներ այցելել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Նա ծանոթացել է ներկայացված հայկական արտադրանքին, քննարկել արտահանման ընթացքում առաջացող խնդիրները և հայտնել իր պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային շուկաներում դրա առաջխաղացմանը։
Հավելենք նաև, որ ցուցահանդեսը հայկական արտադրողների համար կարևոր հնարավորություն է միջազգային գնորդների և դիստրիբյուտորների հետ նոր գործարար կապեր հաստատելու, արտահանման նոր շուկաներ բացահայտելու, ինչպես նաև' հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու համար։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am