Իտալիայում անկարգությունները մեծ վնաս են հասցրել բիզնեսին. Գվիդո Կրոզետտոն
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն Միլանում և երկրի այլ քաղաքներում երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային անկարգությունները որակել է որպես սոցիալական ցանցերի և տեսահարթակների միջոցով Արևմուտքի դեմ մղվող «հիբրիդային պատերազմ»։ Այս մասին տեղեկանում ենք ANSA գործակալությունից։
«Միլանում և Իտալիայի մյուս շրջաններում տեղի ունեցած իրադարձություններն արմատապես տարբերվում են նախկին դեպքերից։ Ես այս երևույթն անվանում եմ հիբրիդային պատերազմ՝ հակամարտություն, որը մեր երկրների դեմ մղվում է ոչ ավանդական միջոցներով՝ TikTok-ով, սոցիալական ցանցերով և YouTube-ով»,- երեքշաբթի օրը Հռոմում կայացած պաշտպանական գնումների համաժողովի ժամանակ հայտարարել է Կրոզետտոն։
Ըստ Կրոզետտոյի, արևմտյան երկրները դեռ չեն գիտակցել այս սպառնալիքի մասշտաբները և համարժեք պատասխան քայլեր չեն ձեռնարկել։
Նախարարի պնդմամբ' երիտասարդության զգալի մասը կիսում է անկարգությունների մասնակիցների հայացքները։
Նախարարի գնահատմամբ՝ ցույցերին մասնակցած տասից վեցը համակարծիք է նրանց հնչեցրած գաղափարներին։ Կրոզետտոն ընդգծել է, որ խոսքը միայն Իտալիայում «մարանցա» անվամբ հայտնի երիտասարդական փողոցային խմբավորումների կամ ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչների մասին չէ։
«Ինչ-որ տեղ՝ ընտանիքից և դպրոցից դուրս, նրանք յուրատեսակ հակադաստիարակություն են ստացել։ Նրանց մեջ սերմանել են այնպիսի արժեքներ, հավակնություններ, աշխարհընկալում և ուղենիշներ, որոնք ուղղակիորեն հակասում են մեր հասարակությանն ու ժողովրդավարական կանոններին»,-նշել է պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին երիտասարդների խմբերը Միլանում և Իտալիայի այլ շրջաններում հարձակվել են խանութների ու սուպերմարկետների վրա։ Անկարգությունների մասնակիցները կոտրել են ցուցափեղկերը, թալանել առևտրի կետերը։ Մինչև իրավապահների ժամանելը հասցրել են արագ ցրվել։
Ըստ աղբյուրների' իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 270 մարդու, որոնց մոտ 80%-ն անչափահաս է։


















































Ժաննա Անդրեասյանը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում
«Կցանկանա՞ք կրկին փորձել ձեր բախտը»․ Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է Թրամփի սպառնալիքին
Հոկտեմբերի 20-ին երիտասարդ գիտնականները կհանդիպեն ժաննա Անդրեասյանի հետ
Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց. Թուրքիայի ԱԳ փոխնախարար
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am