Գրողների միության տունը ազգային հիշողության հանգրվան է. Բաղդասարյան
Օրեր առաջ դատարանը, հանուն Հայաստանի Հանրապետության, իրականացրեց արդարադատություն․գրողների սեփականությունը (Ծաղկաձորի ստեղծագործական տունը) մնաց գրողներին։ Նման գրառմամբ է հանդես եկել Գրողների միության փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նշենք, որ տարիներ շարունակ փաստաբանական գրասենյակը դատարնում ներկայացնում և պաշտպանում է Գրողների շիության շահերը։
Գրառումը ստորև.
«ԼԱՎ ԼՈՒՐ
Գրողների միության տունը ազգային հիշողության հանգրվան է։ Նրա պատերի ներսում ապրում են Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Տերյանի, Սևակի, Շիրազի, Սարոյանի ու Խանզադյանի խոսքերը, որոնց ուժով սերունդներ են դաստիարակվել ու հայ մնացել։ Հայ գրողը դժվարագույն ժամանակներում էլ վառ է պահել ժողովրդի հոգու լույսը։
Մեր փաստաբանական խմբի համար պատիվ էր տարիներ շարունակ դատարանում ներկայացնել ու պաշտպանել գրողների շահերը։ Այդ պայքարում մենք կրում էինք նաև մի պատասխանատվություն. Պաշտպանել սերունդների ստեղծածն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ժառանգությունը։
Օրեր առաջ դատարանը, հանուն Հայաստանի Հանրապետության, իրականացրեց արդարադատություն․գրողների սեփականությունը (Ծաղկաձորի ստեղծագործական տունը) մնաց գրողներին։
Շնորհակալություն դատարանին՝ իրավունքը պաշտպանելու և արդարության հանդեպ հավատն ամրապնդելու համար։
Գրողի ստեղծածը ժողովրդի հոգևոր հարստությունն է։ Գրողի սեփականությունը պաշտպանելը՝ այդ հարստության վաղվա օրվա երաշխիքը։
Շնորհավորում եմ գրողների համայնքին՝ նախագահ Միլիտոնյանի առաջնորդությամբ։
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Գրողների միության փաստաբան»,- նշված է գրառման մեջ։


















































«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջից 2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերն էլ լուծվի. Էդգար Ղազարյան
Վաղը Սահմանադրական դատարանում կընտրեն Բարձր դատարանի 5-րդ նախագահին
Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Նավի Փիլլեյը արժանացել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակին
Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարան
Դատարանը Կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն մեղավոր ճանաչեց
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am