Իշխանությունները թույլ չեն տա արմատական խմբերին շարժվել դեպի Ելիսեյան պալատ կամ Մատինյոն. Լըկորնյու
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն, ըստ Le Monde-ի, հայտարարել է, որ շաբաթ օրվա ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևում կանգնած էին ծայրահեղ ձախ խմբավորումներ։ Վարչապետի խոսքով, նրանք նախապես էին ծրագրել ապստամբության փորձը։
Աղբյուրի փոխանցմամբ, երեքշաբթի օրը Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ նա նաև հերքել է ոստիկանության կողմից քաղաքական հսկողությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքները։
Հավելնք, որ Ֆրանսիայի վարչապետը կատարվածը որակել է որպես «առանձին վայրերում ծայրահեղ ձախ խմբավորումների կազմակերպած խռովարարական սցենար»։
Նա ընդգծել է, որ իշխանությունները թույլ չեն տա արմատական խմբերին շարժվել դեպի Ելիսեյան պալատ կամ Մատինյոն։


















































Ֆրանսիայում հայտնել են բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր թալանված խանութների թիվը
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am