«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինը ունեցել է ծայրահեղ անհասության
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ի գիտություն լրատվամիջոցներում տարածվող տեղեկության․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատանը մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ։
Նորածինը ծնվել է ծայրահեղ ցածր՝ 530 գրամ քաշով և անմիջապես տեղափոխվել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։


















































Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am