Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Հոկտեմբերի 31-ից ՀՀ-ում գործարկվելու է կենսաչափական փաստաթղթերի ստացման գործընթացի նախագրանցման առցանց հարթակը։ Այս մասին հաղոըդում են ՆԳՆ-ից։
Հարթակը հնարավորություն կտա փաստաթղթավորման հայտ ներկայացնել երկու եղանակով՝
✓խիստ նույնականացմամբ
✓առանց խիստ նույնականացման։ «Խիստ նույնականացմամբ նախագրանցման գործընթացում քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ և սպասարկման իրեն հարմար գրասենյակ ընտրելու։ Առանց խիստ նույնականացման նախագրանցման դեպքում ներկայացված տվյալները կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Տվյալների ամբողջական համընկնման դեպքում քաղաքացին կկարողանա ընտրել սպասարկման օրը, ժամը և հասցեն, ինչպես նաև կատարել համապատասխան վճարումը։ Եթե ներկայացված տվյալները չհամընկնեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ, քաղաքացին կուղղորդվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տվյալները ճշտելու և անհրաժեշտության դեպքում շտկելու համար։ Տվյալների շտկումից և լիազոր մարմնի կողմից դրանց հաստատումից հետո միայն քաղաքացին կկարողանա ամրագրել սպասարկման օրն ու ժամը։ Նախագրանցման հնարավորությունը նշված օրվանից հասանելի կլինի «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում՝ www.haypass.am»,-նշված է հաղորդագրության մեջ։


















































Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am