24 ժամ տևած վիրահատությունից հետո ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews
Միացյալ Նահանգներում վիրաբույժները կատարել են ավելի քան 24 ժամ տևած վիրահատություն՝ գլխով միաձուլված երկու տարեկան քույրերին բաժանելու համար։ Բարդ վիրահատությունը տեղի է ունեցել փետրվարին Սենթ Լուիս քաղաքի SSM Health Cardinal Glennon մանկական հիվանդանոցում (Միսուրիի նահանգ)։ Արդյունքների մասին հաղորդում է NBCNews-ը։
Հստ աղբյուրի, Հիյաբ և Վուհբտո քույրերը ծնվել են Եթովպիայում։ 2025 թվականի մարտին նրանք ընտանիքի հետ ժամանել են Միացյալ Նահանգներ՝ վիրահատությանը նախապատրաստվելու համար։ Այս տարվա փետրվարի 24-25-ին բժիշկները բաժանել են նրանց գլուխները 24 ժամից ավելի տևած վիրահատության ընթացքում։ Վիրահատությանը մասնակցել են բժշկական տարբեր ոլորտների մասնագետներ։
Ըստ աղբյուրի, աղջիկները ներկայում ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բաժանմունքում են՝ Միսուրիի Ռենկեն Ջորդան Բրիջ մանկական հիվանդանոցում։ Բժիշկները դեռևս չեն կարող վստահորեն ասել, թե ինչպես կազդի վիրահատությունը նրանց զարգացման վրա երկարատև հեռանկարում։
«Դեռ վաղ է ասել, թե ինչպիսին կլինի նրանց երկարաժամկետ զարգացումը, բայց նրանք այժմ ունեն հնարավորություններ, որոնք չէին ունենա առանց այս միջամտության», - հայտնել է Կարդինալ Գլենոնի SSM Health կլինիկայի նյարդավիրաբուժության տնօրեն Ջոաննա Քեմփը։
Նշենք, որ միաձուլված երկվորյակները հազվադեպ են հանդիպում։ Աղջիկները միաձուլված ծնվում են մոտ երեք անգամ ավելի հաճախ, քան տղաները։
Հավելենք, որ սիամական երկվորյակները ծնվում են հղիության շատ վաղ փուլերում նույնաձու սաղմերի զարգացման խափանման հետևանքով։ Սովորաբար, նույնաձու երկվորյակների պարագայում բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում է երկու անկախ սաղմերի՝ բեղմնավորումից հետո առաջին հինգ-վեց օրվա ընթացքում։ Եթե բաժանումն ուշանում է և տեղի է ունենում բեղմնավորումից հետո 13-15-րդ օրերի միջև, սաղմի բջիջներն արդեն սկսում են «մասնագիտանալ» և ձևավորել օրգաններ, և դրա պատճառով սաղմերի տարանջատումը չի կարող ամբողջությամբ ավարտվել։ Այս մասին հայտնում է NEWS.am Medicine-ը։


















































Հռոմի պապ Լևոն XIV-ը կվիրահատվի
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել. MakaryanNews
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»
Haydalek-ը դադարեցնում է իր գործունեությունը որպես բլոգեր
Գազի պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Ռուսաստանում տասնյակ միգրանտներ են ձերբակալվել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր բաժանվել
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. Hraparak.am