Հռոմի պապ Լևոն XIV-ը կվիրահատվի
Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին թոքում հայտնաբերված հանգուցային գոյացության հեռացման վիրահատության կենթարկվի։
Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, Վատիկանում քարոզից հետո։ Նրա խոսքերը մեջբերել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Գոյացությունը հայտնաբերվել է ամենավաղ փուլում և հստակ տեղայնացված է։
Բժիշկները նպատակահարմար են համարում վիրահատական միջամտությունը, ուստի, հետևելով նրանց խորհուրդներին, որոշել եմ վիրահատվել՝ այն հեռացնելու համար»,- Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզին հավաքված հավատացյալներին ասել է 71-ամյա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ վիրահատությունը կկատարվի առաջիկա շաբաթվա առաջին օրերին, իսկ վերականգնման համար կպահանջվի մոտ յոթ օր։
Vatican News-ի՝ Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվական պորտալի խմբագիրների հաղորդմամբ՝ Լևոն XIV-ը կվիրահատվի Հռոմի Ագոստինո Ջեմելլիի համալսարանական կլինիկայում։


















































Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am