Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել են դեպի Մոսկվա չվերթների ուշացումներ և չեղարկումներ՝ Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումների պատճառով։ Օդանավակայանի տվյալներով, Մոսկվայից մեկ չվերթ ուշանում է, ևս մեկը չեղարկվել է։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Երևանից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք չվերթների դեպքում․ մեկ չվերթ ուշացել է, մյուսը՝ չեղարկվել։
Օդանավերի ընդունման և բացթողնման սահմանափակումները գործում են Մոսկվայի բոլոր օդանավակայաններում։ Ինչպես հայտնել են Ռոսավիացիայից, միջոցները ձեռնարկվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Սահմանափակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններ ուղևորվող ավելի քան 25 ինքնաթիռներ վերաուղղվել են այլ քաղաքների պահուստային օդանավակայաններ։ Մասնավորապես, Շերեմետևո ուղևորվող 11 չվերթ ուղղվել է Նիժնի Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սամարա և Յարոսլավլ։ Եվս ինը չվերթ, որոնք ուղևորվում էին դեպի Վնուկովո, նույնպես փոխել են երթուղին։ Դոմոդեդովո ուղևորվող վեց ինքնաթիռներ միջանկյալ վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։


















































Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am