Ռուսաստանյան շուկայի վրա այս սահմանափակումները գործնականում չեն ազդել՝ ոչ տեսականու, ոչ էլ գների վրա.Վոստրիկով
Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գործնականում չեն ազդել ռուսաստանյան շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար, РИА Новости-ին հայտարարել է Ռուսպրոդսոյուզի գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։
«Ռուսաստանյան շուկայի վրա այս սահմանափակումները գործնականում չեն ազդել՝ ոչ տեսականու, ոչ էլ գների վրա։ Ավելի շուտ, հիմնական հարվածը հասել է հայ արտադրողներին, որոնց համար Ռուսաստանը գրեթե միակ իրացման շուկան էր մի շարք կատեգորիաների համար», — ասել է նա գործակալությանը «Ոսկե աշուն» ցուցահանդեսում տված հարցազրույցում։
Ըստ Վոստրիկովի, հայկական արտադրանքի բաժինը ռուսաստանյան ներմուծման մեջ կազմում էր 1-7%՝ կախված կատեգորիայից։ Այդ պատճառով սահմանափակումները ռուսաստանցի սպառողների համար գրեթե աննկատ են եղել և չեն հանգեցրել գների կամ տեսականու էական փոփոխությունների։
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի ամռանը սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի առանձին տեսակների մատակարարումների վրա։ Հունիսի 12-ից ծառայությունը սահմանափակել է Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը և դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ։ Հունիսի 26-ից սահմանափակվել են հանրապետությունից ամբողջ ձկնային արտադրանքի մատակարարումները, իսկ հուլիսի 27-ից՝ հայկական կաթնամթերքի։
Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը այս միջոցները բացատրել էր հայ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։ «Սահմանափակումները կապված են արտադրանքի անվտանգության հարցերի, այլ ոչ թե քաղաքական պատճառների հետ»,- նշել է նա։


















































Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան
Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, այն հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ. Հակոբ Հակոբյան
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am