Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է:
Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա անվտանգ և պաշտպանված միջավայրում մեծանալու, որակյալ կրթություն ստանալու, իր կարողություններն ու ներուժը լիարժեք զարգացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու և հասարակական կյանքին հավասարապես մասնակցելու հնարավորություն։
Հավելենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 11-ը նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր։ Նպատակն է ուշադրություն հրավիրել աղջիկների իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրականության, բռնության, վաղ ամուսնությունների և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը։


















































Սահմանվել է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում, հետևաբար, անհրաժեշտ է այս գործընթացի համար դիմել միջազգային գործընկերներին. Մանե Թանդիլյան
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղությունները
Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա՝ 3 միջազգային փորձաքննությամբ հերքված․ փաստաբան
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am