Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը
Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Բյուզանդական թանգարանի կողմից՝ Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի հետ համագործակցությամբ։
Աղբյուրի հաղորդմամբ, բացման արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել Նոր Հուստինիանայի և համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիոսը, Կիպրոսի Հանրապետության մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու Պապաելինան, Կիպրոսի Հայոց եկեղեցու կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստոս Կուկլիոտիսը, Բյուզանդական թանգարանի տնօրեն Իոաննիս Էլիադիսը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կիպրոսի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հովանավորներ և այլ պատվավոր հյուրեր։
Մանրամասն' սկզնբաղբյուր կայքում։


















































Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am