Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազարյան
Կարող են նույնիսկ հայ կնոջը մեղադրանք առաջադրել, որ նա բռնություն է գործադրել ադրբեջանցու նկատմամբ: ArmRus.info-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հոկտեմբերի մեկին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինվորի ներխուժման դեպքին, ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Նրա կարծիքով՝ այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ «ահաբեկչին» Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է, այնուհետ հավելեց. « Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Նույնիսկ կարող է նրան մեղադրանք առաջադրել, որ նա բռնություն է գործադրել ադրբեջանցու նկատամբ»:
«Իրավական առումով, քանի որ հայ կինը ամենամեծ տուժողն է այս ամենի մեջ, և նրա արարքը հարկադիր գործողություններն են ինքնապաշտպանության նպատակով, ու քանի որ այդ ամենը պետության բացակայության հետևանք է, հետևաբար այս պահին կնոջը որևէ մեղադրանք առաջադրել հնարավոր չէ»,-նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ եթե մենք նորմալ պետություն լինեինք, նախ այդ ադրբեջանցին չէր հայտնվի այդ գյուղում, երկրորդը՝ այդ կինը ստիպված չէր լինի իր ընտանիքին պաշտպանել:
Իսկ թե ինչու էր իշխանությունը թաքցրել ադրբեջանական կողմի արդեն իսկ հայկական կողմին տեղեկացնելու փաստը, Ղազարյանը նշեց. «Թաքցրել են, որ բնակչությունը դրա մասին տեղյակ չլինի: Իսկ ադրբեջանական կողմը, ես չեմ կարծում, որ Հայաստանի կամ Հայաստանի ժողովրդի անվտանգությունից ելնելով է հայկական կողմին տեղեկացրել: Տեղեկացրել է, որ իրենց կողմից զինվոր է կորել, եթե գտնեն, փոխանցեն իրենց, այլ ոչ թե պատասխանատվության ենթարկեն»:
Հարցին, թե հնարավոր տարբերա՞կ է արդյոք, որ ադրբեջանցի զինվորին փոխանակեն հայ ռազմագերիներից որևէ մեկի հետ, Ղազարյանը կարծում է, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ասում է, դրա մեջ տրամաբանություն պետք չէ փնտրել։
«Նույն Կիկոսի մահն է, բա որ գնամ մարդի , ունենամ որդի… այսինքն՝ եթե ոչ մի զինվորական սահման չի հատել , ինչ է նշանակում ասել, որ մենք զինվորական ենք ունենալու, վատ եղանակ է լինելու: Էնպես մանրամասն էր նկարագրում, որ ես նույնիսկ անհանգիստ եմ, որ նա կարող է թատերական այնպիսի բան կազմակերպի, մեր զինվորներից մեկին վերցնեն, հանձնեն ադրբեջանին, որ ասեն՝ բերեք, փոխանակենք ադրբեջանցու հետ»,-նկատեց պատգամավորը:
Էդգար Ղազարյանը եզրափակում է՝ քանի դեռ որևէ բանակցություն հանձնելու հարցով չի կայանում, ադրբեջանցիները կպահանջեն իրենց զինվորին վերադարձնել։
Անի Ղազարյան


















































Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Դատավճիռը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար, մենք բողոքարկելու ենք․ Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի (տեսանյութ)
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ի՞նչ է անհրաժեշտ ժանտախտի դեպքերը Հայաստանում կանխարգելելու համար.փորձագետAysor.am
Հայաստանը ԹՐԻՓՓ-ի հետ կապ չունի․ Hraparak.am
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Այս պահին իշխանության գլխավոր խնդիրն այդ ահաբեկչին Ադրբեջանին ողջ և առողջ վերադարձնելն է. Էդգար Ղազա...
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am