Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորի մատը մնացել է դռան արանքում ու վնասվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Անուշ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ուղևորը արնաթաթախ իջել է ավտոբուսից, իսկ վարորդն անգամ օգնություն չի ցուցաբերել. դռները փակել ու հեռացել է։
Դրանից հետո 41-ամյա տղամարդը բարդ վիրահատություն է ունեցել, որի ընթացքում բժիշկները կարողացել են «հավաքել» նրա մատն ու փրկել այն։ Ընդհանուր առմամբ, տղամարդը հիվանդանոցային ծախսերի համար ստիպված է եղել վճարել շուրջ 350 հազար դրամ։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ օրվա ծանրաբեռնված ուղևորահոսքով ժամին։ Տեղի ունեցածի մասին վարորդը դեպքի պահին չի էլ իմացել, քանի որ ուղևորը գտնվել է ավտոբուսի հետևի դռների մոտ, բռնված է եղել դռան վերևի հատվածից։ Երբ դուռը բացվել է, նրա մատը մնացել է դռան արանքում։
«Ուղևորներն ասել են՝ փակի, փակի դուռը։ Վարորդն էլ փակել է՝ կարծելով, թե հնարավոր է, օրինակ, շորը կամ պայուսակն է մնացել դռան արանքում։ Քանի որ ավտոբուսը մարդաշատ է եղել, վարորդը ֆիզիկապես չէր կարող տեսնել, թե ինչ է կատարվում։ Երբ կանգառում դուռը բացվել է, տվյալ ուղևորը մեկ ուրիշ ուղևորի հետ իջել է ավտոբուսից, ոչինչ չեն ասել, վարորդն էլ դուռը փակել ու հեռացել է»,- նշել է մամուլի խոսնակը։
Ըստ նրա՝ կատարվածի մասին իմացել են արդեն այն բանից հետո, երբ ուղևորը բողոք է ներկայացրել։ Դրանից հետո վարորդին բացատրության են կանչել, նա էլ ներկայացրել է տեղի ունեցածը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


















































Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am