Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները
ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Արման Ավչյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են Հունգարիայի Ազգային ժողովի ազգային փոքրամասնությունների խոսնակների պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ամրապնդումը։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն արժևորել է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը, ինչը համագործակցության ընդլայնման ամուր հիմք է։
Հայկ Կոնջորյանը խոսել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի խորացման ու տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության մասին՝ այդ հարցում ընդգծելով բարեկամական խմբերի կարևոր դերակատարությունը։
ԱԺ փոխխոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա։
Հայկ Կոնջորյանը հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ու ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին:
ՀՀ ԱԺ պատգամավորների խոսքով Հայաստանում պետական մակարդակով հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Տեղեկացվել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի վերջիններիս առնչվող օրենսդրական նախաձեռնություն։


















































Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մայր
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am