Բաքուն և Երևանը կորոշեն ԱԳ նախարարների «3+3» ձևաչափով հանդիպման նոր վայրը. ՌԴ ԱԳՆ
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրների ԱԳ նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Այն հարցի շուրջ, թե որտեղ կկայանա «3+3»-ի մասնակից երկրների նախարարների հաջորդ նիստը, այժմ պետք է որոշում կայացնեն Բաքուն և Երևանը։ Պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - հայտնել է Կալուգինը գործակալությանը։
Կալուգինը նաև հայտնել է ձևաչափի ներսում գործնական փոխգործակցության ընդլայնման մասին։ Մասնավորապես, հունիսին Սանկտպետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում մեկնարկել է «3+3»-ի փորձագիտական «ուղին», որին մասնակցել են քաղաքագետներ տարածաշրջանի բոլոր վեց երկրներից, այդ թվում՝ Վրաստանից։
«Հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում, նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերով», - հստակեցրել է դիվանագետը։


















































ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Երևանում քննարկվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը
Երևանում 60-ամյա տղամարդը մտել է խանութներ և հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար վերցրել (տեսանյութ)
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am