ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
2020-2022 թվականներին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր։ Այս մասին, ըստ Ria.ru-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«2020-2022 թվականներին ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի հետ ձեռք բերված բոլոր մշակումները արդիական են նաև այսօր»,- ասել է Կալուգինը։
Ըստ դիվանագետի, այս իրավիճակում կարևոր է կշռադատված որոշումների և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով ապահովել խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ «Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն ի սկզբանե ուղղված էր հենց նման բարդ խնդիրների լուծմանը՝ չվնասել կողմերից որևէ մեկի շահերին և հասնել փոխադարձաբար ընդունելի փոխզիջումների»,- հայտարարել է նա։


















































2020-2022 թթ․ եռակողմ ձևաչափը մնում է առանցքային տարածաշրջանային խաղաղության համար․ ՌԴ ԱԳՆ
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am