Ինչ ունեցվածք ունի ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը։ 2023 թվականի մարտի 28-ից Մհեր Ափրիկյանը զբաղեցնում է ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Մհեր Ափրիկյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը։
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և տարեվերջին Մհեր Ափրիկյանի անունով առկա է եղել 4 բնակարան։ Դրանցից մեկը Երևանում գտնվող բնակարան է՝ 1/4 բաժնային սեփականությամբ, մյուսը՝ Ծաղկաձորում գտնվող բնակարան՝ 1/2 բաժնային սեփականությամբ, իսկ Աբովյանում նա ունի երկու բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով։ 2025 թվականին Ափրիկյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։
Տրանսպորտային միջոց նույնպես չի հայտարարագրել։ Եկամուտը՝ 21 մլն 404 հազար 657 դրամ 2025 թվականին Մհեր Ափրիկյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 21 մլն 404 հազար 657 դրամ։ Դրանից 17 մլն 629 հազար 450 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են՝ ՀՀ դատախազությունից։ Նա նաև ստացել է 1 մլն 448 հազար 530 դրամ եկամտային հարկի վերադարձ, 156 հազար 677 դրամ այլ եկամուտ և բանկերից ստացել է 2 մլն 170 հազար դրամ փոխառություններ։
2025 թվականի տարեվերջին Ափրիկյանի բանկային հաշիվներում առկա է եղել 4 մլն 34 հազար 712 դրամ և 400 դոլար։ Բանկային ավանդների մասով նա ունեցել է ևս 1 մլն 700 հազար դրամ։
Կանխիկ միջոցների մասով տարեվերջին հայտարարագրել է 11 մլն դրամ, 12 հազար դոլար, 2 հազար եվրո և 2 հազար ֆունտ ստեռլինգ։ Այսպիսով, միայն դրամային բանկային հաշիվներում և ավանդներում Ափրիկյանի մոտ տարեվերջին եղել է 5 մլն 734 հազար 712 դրամ, իսկ կանխիկ՝ ևս 11 մլն դրամ։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մհեր Ափրիկյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 46 մլն 880 հազար 617 դրամ։ Դրանցից երկու վարկերի հիպոտեքի առարկան բնակելի անշարժ գույքն է։ Ափրիկյանը 2025 թվականին հանգստի համար կատարել է 3 մլն դրամի ճանապարհածախսի և կեցության ծախս։
Այսպիսով, հայտարարագրի համաձայն՝ Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի ունեցվածքում առկա են 4 բնակարան, բանկային հաշիվներ և ավանդներ, ինչպես նաև տարբեր արժույթներով կանխիկ միջոցներ։ Միաժամանակ նրա վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 46 մլն 880 հազար 617 դրամ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը․ Armlur.am
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ
Դիրքային կամ տարածքային զիջումներ չեն կատարվել․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
«Պարբերաբար լինում են նման դրսևորումներ». Մհեր Գրիգորյանը՝ Բաքվի հռետորաբանության փոփոխության մասին. News.am (տեսանյութ)
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am